Նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են, նախարարին ասել են գիտաշխատողները

Նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են, նախարարին ասել են գիտաշխատողները

  • 29-07-2021 19:05:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 
 
Կենտրոնի աշխատակիցները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Ազատության պողոտային հարակից ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի վերաբերյալ իրենց մտահոգությունները: Նրանց կարծիքով՝ նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են: 
 
Վահրամ Դումանյանը, կարևորելով բովանդակային քննարկումների անցկացումը և անկախ տարակարծություններից՝ բարեկրթության մթնոլորտի պահպանումը, պատասխանել է հնչած մտահոգություններին. «Մշտապես պատրաստ ենք ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների, բայց բարձրաձայնված հարցերը պետք է առնչվեն ԿԳՄՍ նախարարության գործառույթներին, լինեն մեր իրավասության շրջանակում: Նույնն ակնկալում եմ այս քննարկումից: Ծանոթ եմ բարձրացված հարցին, և պետք է հստակ արձանագրենք, որ քննարկումների առիթ դարձած տարածքը, որտեղ նախատեսվում են շինարարական աշխատանքներ, տարիներ առաջ վաճառվել է մասնավոր հատվածի»:
 
Արձագանքելով ներկաների մտահոգությանը, թե քիմիական մասնաշենքերի հատվածում բնակելի համալիրի կառուցումը վտանգելու է ինստիտուտի լինելիությունը, Վահրամ Դումանյանը նշել է. «Հարցը պետք չէ կապել պետության՝ գիտության նկատմամբ վերաբերմունքի և ոլորտի զարգացման շուրջ ունեցած տեսլականի հետ: Բնավ կասկածի տակ չեմ դնում ձեր գործունեության արդյունավետությունը, բայց և համոզված եմ, որ Հայաստանում գիտության և մասնավորապես օրգանական և դեղագործական քիմիայի զարգացմանն առնչվող խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հարցի հետ աղերս չունեն: Որպես գիտնական՝ համակարծիք չեմ ձեր այն պնդման հետ, որ «եթե այդ շենքը կառուցվի, քիմիան Հայաստանից կվերանա»: Եկե՛ք հարցերը և դրանց ակունքները ճիշտ սահմանենք, այդ դեպքում լուծումներն էլ հեշտ կգտնվեն»:
 
Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Դումանյանն առաջիկայում ևս նմանօրինակ քննարկումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Հարութ Արթին Առաքելյանը
23-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Հարութ Արթին Առաքելյանը

Նոյյան Տապան. հյուրն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը
23-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը

Ноян Тапан на русском: Гость - предприниматель Гор Аматуни
23-09-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан на русском: Гость - предприниматель Гор Аматуни