Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
29-07-2021 20:20:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից հայ գերիների նկատմամբ ապօրինի դատավճռին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Գոգիան։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերների: