Տոկիոյի օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը

Տոկիոյի օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը

  • 29-07-2021 21:45:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Վաղը ՝ հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը  / 50 մետր, ազատ ոճ /, հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանի  17 պատվիրակներից հինգը ՝  հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները և ձեռնունայն կվերադառնան հայրենիք:
 
Մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը  / հենացատկի եզրափակիչը՝ օգոստոսի 2-ին /, բռնցքամարտիկներ  Հովհաննես Բաչկովը / 63 կգ, հուլիսի 31  - ին /,  Արման Դարչինյանը / 75 կգ, օգոստոսի  1 –ին /:
 
Մեր  մյուս ութ  մարզիկները դեռևս չեն սկսել իրենց մրցելույթները: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն