Գիշերը կասեցվել են սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների՝ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձերը. ՀՀ ՊՆ


Գիշերը կասեցվել են սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների՝ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձերը. ՀՀ ՊՆ

  • 30-07-2021 09:59:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:
 
Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play