«Էկզոսկելետոնը» կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը

«Էկզոսկելետոնը» կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը

  • 30-07-2021 10:15:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ:
 
Այն կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը, հնարավորություն կտա ինքնուրույն քայլել։
 
Այն կլինի առավել արդյունավետ, եթե հենաշարժողական խնդրի ի հայտ գալուց հետո երկարատև ժամանակ չի անցել. այս դեպքում վերականգնման հավանականությունն առավել մեծ է:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն