Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով կցկտուր ցուցմունքներ են տրվել. ո՞րն է կարևոր հարցը. «Ժողովուրդ»


Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով կցկտուր ցուցմունքներ են տրվել. ո՞րն է կարևոր հարցը. «Ժողովուրդ»

  • 30-07-2021 11:31:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց: Ի դեպ, քրեական գործով բավականին կցկտուր ցուցմունքներ են տրված, որից ակնհայտ է այն, որ, ի վերջո, ՊԲ նախկին հրամանատարի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ։
 
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Վերջինիս վիրավորումը շատերի համար մնաց առեղծված, թե ինչպես հակառակորդը իմացավ նրա տեղը եւ տեղաշարժը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը