Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը․ պատգամավոր

Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը․ պատգամավոր

  • 30-07-2021 12:38:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
 
«Եկեք փաստենք, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների։ Դեռևս մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, վերջին օրերին ակնհայտորեն սադրիչ գործողություններ են իրականացնում։ Այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը։ Մենք այս առումով, իհարկե, վերահաստատում ենք մեր մոտեցումները։
 
Ցավով պետք է արձանագրենք, որ նմանօրինակ սադրիչ գործողությունների արդյունքում մարդկային կյանքեր ու առողջություններ են զոհաբերվում։ Ես նշում եմ մեր հաստատակամությունը, որ մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ»- նշեց Բաղդասարյանը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը