«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հայտարարություն են տարածել

«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հայտարարություն են տարածել

  • 30-07-2021 13:30:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայտարարություն
 
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները, ելնելով Հայության հետևյալ կենսական նպատակներից, որոնք են՝
 
Ա) Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից.
Բ) Կերտել ազգային պետություն և դրան համարժեք պետական-քաղաքական համակարգ.
 
որոշեցին հիմնել «Նոր պետություն» միաբանումը։ 
 
Միաբանման այժմեական առաջնահերթություններն են՝
 
1) Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը,
2) Չճանաչել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական,
3) Հաստատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ ուժերի հետ անմիջական արդյունավետ հարաբերություններ։
 
Միաժամանակ Միաբանումն իր գործունեության հենքային հիմնախնդիրն է տեսնում Նոր պետության կերտումը, ինչի կայացման համար անհրաժեշտ առանցքային նախապայմաններն են՝
 
ա) ազգային իշխանության ձևավորում, 
բ) պետության և հանրության գործակցության նոր մշակույթի ներդրում,
գ) կենսագործունեության նոր իրավակարգի ընդունում,
դ) կայուն պետության, տնտեսության, հանրության և անհատի ձևավորում, 
ե) հայության քաղաքակրթական դերի գիտակցում։
 
«Նոր պետություն» միաբանումը դիմում և հորդորում է ազգայնական կազմակերպություններին և անհատներին համախմբվել վերոնշյալ նպատակների շուրջ, ու դրանք կյանքի կոչելու համար համատեղել յուրաքանչյուրիս ջանքերը։ Միաբանումը հայտնում է նաև իր պատրաստակամությունը ազգային-ազատագրական պայքարի բովանդակության և հռչակած առաջնահերթությունների համատեքստում համագործակցելու բոլոր  ընկերակից ուժերի հետ։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն