2)Չճանաչել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական,
3)Հաստատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ ուժերի հետ անմիջական արդյունավետ հարաբերություններ։
Միաժամանակ Միաբանումն իր գործունեության հենքային հիմնախնդիրն է տեսնում Նոր պետության կերտումը, ինչի կայացման համար անհրաժեշտ առանցքային նախապայմաններն են՝
ա)ազգային իշխանության ձևավորում,
բ) պետության և հանրության գործակցության նոր մշակույթի ներդրում,
գ) կենսագործունեության նոր իրավակարգի ընդունում,
դ)կայուն պետության, տնտեսության, հանրության և անհատի ձևավորում,
ե) հայության քաղաքակրթական դերի գիտակցում։
«Նոր պետություն» միաբանումը դիմում և հորդորում է ազգայնական կազմակերպություններին և անհատներին համախմբվել վերոնշյալ նպատակների շուրջ, ու դրանք կյանքի կոչելու համար համատեղել յուրաքանչյուրիս ջանքերը։ Միաբանումը հայտնում է նաև իր պատրաստակամությունը ազգային-ազատագրական պայքարի բովանդակության և հռչակած առաջնահերթությունների համատեքստում համագործակցելու բոլոր ընկերակից ուժերի հետ։