Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում


Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում

  • 30-07-2021 16:20:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am-ը գրում է. «ՀՀ ՊՆ-ն երկրորդ անգամ է հայտնում ՀՀ տարածք Բաքվի անօդաչուների ներթափանցման փորձերի մասին: Հայկական ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են այդ փորձերը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ անօդաչուների մի մասը խոցվել է: Դրանք մասնավորապես փորձել են հայտնաբերել հայկական ՀՕՊ տեղակայման վայրերը՝ ոչնչացնելու նպատակով:
 
Ի՞նչ անօդաչուներ են դրանք եւ որտեղից են կառավարվում. կարծում ենք, հայկական կողմը պետք է այս հարցով պարզաբանումներ պահանջի նախեւառաջ Ռուսաստանից: Բանն այն է, որ Ակնայում հիմնվել եւ գործում է ռուս-թուրքական կենտրոնը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իրականացնում է հրադադարի պահպանման մոնիտորինգ, կիրառելով նաեւ անօդաչուներ: Դա թուրքական կողմի համար ծառայում է նաեւ որպես հետախուզական կենտրոն՝ ռուսների հետ համաձայնեցված, հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, մինչեւ 200 կմ խորությամբ:
 
ՀՀ ՊՆ-ն տվել է հստակ ձեւակերպում՝ անօդաչուները փորձել են ներթափանցել ՀՀ տարածք, այսինքն Հայաստանի ռազմական կարողությանը միասնական «օրինական» հիմքերով լրտեսում են միաժամանակ երեք պետություններ՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ այսպես կոչված «ադրբեջանը»: Կարծում ենք հրատապ է սրանց հակադրել Ֆրանսիայի, ԱՄՆ եւ առհասարակ ՆԱՏՕ ՀՕՊ եւ, առհասարակ, հետախուզական կարողությունը: Չպատասխանելով ռազմական օգնության, այդ թվում մասնագետների անձնակազմեր տրամադրելու արեւմտյան առաջարկներին՝ Նիկոլ Փաշինյանը ստանձնում է զոհերի անձնական պատասխանատվությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play