Եթե Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի. քաղաքագետ

Եթե Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի. քաղաքագետ

  • 30-07-2021 16:54:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Երբ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախ կոնֆլիկտը դեռ հանգուցալուծված չէ եւ Արցախի կարգավիճակը դեռ պետք է ճշտվի, Հայաստանում շատերը դրա հետ լուրջ հույսեր են փայփայում, կարծելով, որ խոսքը Արցախի ճանաչմանն է վերաբերվում։ Իսկ գուցե ոմանք կարգավիճակի ճշտման տակ հասկանում են այլ բան, գուցե ճիշտ հակառակը'  ճշտեն, որ թողնեն Ադրբեջանի կազմում, այսինքը հարցը վերջնականապես փակեն։
 
Բացատրեմ իմաստն, Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ։ Եթե այս, կամ այն կերպ Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի, եւ գուցե հետագայում կկորցնի իր ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ հետագայում ստանա խնդիրներ իր հարավում։ 
 
Սա է Արցախի կարգավիճակի աշխարքաղաքական նշանակությունը։ Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում, այս իմաստով, կրկնեմ, մեծ հարց է, թե ով ինչ կարգավիճակի մասին է խոսում։ 
Խորհուրդը կտամ դեսպաններից, երբ խոսում են կարգավիճակի ճշտման մասին, հետաքրքրվել, թե դրա տակ ինչ են հասկանում ու որն է այդտեղ իրենց շահը։
 
Հ.Գ. Դիվանագիտական լեզվում կարեւոր է ոչ միայն  այն, թե ինչ է ասվում, այլ ավելի կարեւոր է այն, թե ինչը չի ասվում»։
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն