Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ հաստատության հետ որևէ առնչություն չունի. հայտարարություն


Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ հաստատության հետ որևէ առնչություն չունի. հայտարարություն

  • 30-07-2021 17:04:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել այսօր գրասենյակի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. 
 
«Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:
 
Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն: 
Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն