Ընդդիմությունը երկուշաբթի կհրապարակի ԱԺ փոխնախագահի թեկնածուի անունը


Ընդդիմությունը երկուշաբթի կհրապարակի ԱԺ փոխնախագահի թեկնածուի անունը

  • 30-07-2021 18:10:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արդեն վերջնական պայմանավորվածության են եկել՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի վերաբերյալ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, գրում է Փաստինֆոն:
 
««Պատիվ ունեմ» դաշինքի հետ արդեն ունենք վերջնական պայմանավորվածություն՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի վերաբերյալ: Ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով, երկուշաբթի կհրապարակենք անունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը