Իշխանությունը սթափվում է. Փաշինյանը Ռուսաստանի առջև հստակ խնդիր դրեց՝ կատարի՛ր պարտավորություններդ. Ազատ Արշակյան

Իշխանությունը սթափվում է. Փաշինյանը Ռուսաստանի առջև հստակ խնդիր դրեց՝ կատարի՛ր պարտավորություններդ. Ազատ Արշակյան

  • 30-07-2021 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական



ՀՀ ամբողջ իշխանությունը ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի սթափվում են շոկից, այսինքն, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր հայտարարությամբ կարևոր ուղերձ հղեց մեզ` համայն հայությանը, ինչպես նաև աշխարհին, որ մենք որոշել ենք ճշտել մեր երկրի կարգավիճակը: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
 
«Եթե մենք ԱՊՀ-ի, Եվրասիական միության, Մաքսային միության , ՀԱՊԿ-ի անդամ ենք և  ՌԴ-ի պլացդրամն ենք` ազդեցության գոտին,  մարտական անվտանգության գոտին, ուրեմն պետք է իրենք պետք եղած ձևով դրսևորեն: Այսինքն ՀՀ սահմանները միայն հայ ժողովրդի և հայկական պետության սահմանները չեն , նաև ռուսական իմպերիայի սահմաններն են, ուրեմն բարի եղեք պաշտպանեք ձեր պլացդարմի սահմանները: 
 
Մեր երկիրը շահագործելու ժամանակ տերերը հայտնվում են, հենց գործը հասնում է պաշտպանությանն  ու աջակցությանը, ասում են, ձեր հայրենիքն է, դուք էլ պաշտպանեք: Դրա համար Փաշինյանի երեկվա հայտարարությանը ես ողջունում եմ:
 
Եթե Ռուսաստանը համարում է, որ Հայաստանն իր վասալն է, ուրեմն հիմա նա չի պաշտպանում  իր տարածքը, չի կարողանում պաշտպանել: Ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որ արյուն չունենք ձեզ համար թափելու, ռեսուրսներ չունեն իրենց տարածքային անվտագությունը պաշտպանելու համար: Հիմա Փաշինյանը հարց է բարձրացնում, ասում է` կամ ռեսուրսներ հայթայթի, կատարի քո պարտականությունները, կամ մենք մեր հայրենիքը չենք թողնի որ դառնա մանրադրամ: Մենք պատրաստ ենք աշխատելու այն երկրների հետ, որոնք ի դեմս Հայաստանի տեսնում են դաշնակցի»,- ասաց Ազատ Արշակյանը:
 
Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներին` շեշտելով, որ այն արհեստական կառույց է. «Ասենք,  մեր ու ՀԱՊԿ մյուս պետությունների շահերը չեն համընկնում, մեր և Բելառուսի շահերը չեն համընկնում, մեր ու Ղազախստանի շահերը չեն համընկնում : Շահերն ընդհանրապես, ռազմական շահերը` մասնավորապես: Այսինքն, դա ոչ միայն արհեստական ռազմական կառույց է, այլև հակասական է, մենք մրցակից պետություններ ենք»: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական