Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի


Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի

  • 30-07-2021 18:49:43   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել: ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Սահմանային գոտիներում տուրիստները, քաղաքացիները լուսանկարներ են անում, լուրջ խնդիրներ են առաջացնում դրանով, դրա համար նախագիծը ընդունելը շատ կարևոր է: 
 
Մելքոնյանի խոսքով` դրա համար կսահմանվի տուգանք 100 հազար դրամի չափով։
 
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էլ ասաց, թե այսօր, սահմանների փոփոխմամբ պայմանավորված, բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են արվում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։
 
Պատգամավորը նշեց, որ սահմանային շերտում ընդունված կանոնների խախտման համար սահմանվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով։
 
Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play