Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն


Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն

  • 30-07-2021 19:00:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն