Հայ բռնցքամարտիկը Օլիմպիական խաղերում կմրցի ադրբեջանցու հետ
30-07-2021 19:57:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 7 պատվիրակներից վեցը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց ելույթները:
Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, առայժմ մեր մարզիկները մեդալ չեն նվաճել, բայց դեռ հաջողություն ակնկալում ենք: Նրանցից մեկն է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ): Նախորդ երեք օրերի նման, վաղը ՝ հուլիսի 31-ին, չորրորդ օրն անընդմեջ մեր երկրից դարձյալ մեկ մարզիկ ՝ այս անգամ գյումրեցի Բաչկովը կելնի ասպարեզ: Օլիմպիական ռինգում նրա երկրորդ մրցակիցն է ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևը:
Հանդիպումը նշանակված է առավոտյան ,ժամը 7.36-ին:
Հուսանք, որ պատվասեր գյումրեցին կրկին հաղթանակ կտոնի և կուրախացնի հայ մարզասերներին: