Հայ բռնցքամարտիկը Օլիմպիական խաղերում կմրցի ադրբեջանցու հետ


Հայ բռնցքամարտիկը Օլիմպիական խաղերում կմրցի ադրբեջանցու հետ

  • 30-07-2021 19:57:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 7 պատվիրակներից վեցը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդներ  Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և  ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները:
 
Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, առայժմ մեր մարզիկները մեդալ չեն նվաճել, բայց դեռ հաջողություն  ակնկալում ենք: Նրանցից մեկն է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ): Նախորդ երեք օրերի նման, վաղը ՝ հուլիսի 31-ին, չորրորդ օրն անընդմեջ  մեր երկրից դարձյալ մեկ մարզիկ ՝ այս անգամ գյումրեցի Բաչկովը կելնի ասպարեզ: Օլիմպիական ռինգում նրա երկրորդ մրցակիցն է ադրբեջանցի  Ջավիդ Չելեբիևը:
 
Հանդիպումը նշանակված է առավոտյան ,ժամը 7.36-ին:
 
Հուսանք, որ պատվասեր գյումրեցին կրկին հաղթանակ կտոնի և կուրախացնի հայ մարզասերներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն