Սյունիքի մարզպետը հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան

Սյունիքի մարզպետը հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան

  • 30-07-2021 20:20:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են տարածվում, թե իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի։ Այս առնչությամբ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի։
 
Հիշեցնենք, որ, վարչապետի որոշմամբ, Սյունիքի մարզպետը օգոստոսի 2-19-ը ներառյալ կլինի արձակուրդում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն