Հայաստանն արձանագրել է գյուղատնտեսական արտադրության ամենամեծ աճը ԵԱՏՄ-ում


Հայաստանն արձանագրել է գյուղատնտեսական արտադրության ամենամեծ աճը ԵԱՏՄ-ում

  • 30-07-2021 21:25:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եվրասիական տնտեսական միությունում 2021 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում համեմատած 2020 թվականի հունվար-հունիսի աճել է 0,6 տոկոսով, իսկ Հայաստանում արձանագրվել է ամենամեծ աճը՝  6,4 տոկոս:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, գյուղատնտեսական արտադրության աճն առաջին կիսամյակում 2021 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ղազախստանում եղել է 3,2 տոկոս, Ղրղզստանում՝ 1,3, իսկ Ռուսաստանում՝ 0,2 տոկոս։
 
Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կաթի արտադրությունը՝ 0,9 տոկոսով: Աճը գրանցվել է ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններում ՝ Ղազախստանում ՝ 3,2 տոկոսով, Հայաստանում՝ 2,6-ով, Ղրղզստանում՝ 2,1-ով, Բելառուսում ՝ 1,4-ով, Ռուսաստանում՝ 0,3-ով: Կենդանիների և թռչունների արտադրությունը (կենդանի քաշով) աճել է Ղազախստանում՝ 5.5 տոկոսով, Ղրղզստանում՝ 1.4 տոկոսով:
 
ԵԱՏՄ-ում ձվի արտադրությունը նվազել է 2,0 տոկոսով, առավել էական անկում է գրանցվել Ղազախստանում՝ 12.5 տոկոս, իսկ Հայաստանում՝ 8.3 տոկոս:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play