«Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ

«Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ

  • 31-07-2021 10:53:24   | Հայաստան  |  Մշակույթ



 
Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը և տաղանդաշատ բարիտոն Հրաչյա Սաֆարյանը ներկայացրել են նոր՝ «Իմ Արցախ» երգը։ Խոսքերի հեղինակը վաստակավոր բանաստեղծ  Կորյուն Առաքելյանն է։
 
Մայա Աֆրիկյանի խոսքով՝ երգը հային ոգի տալու և դժվար օրերը պատվով դիմակայելու ուժ և տրամադրություն տալու համար է։
 
«Պատերազմի օրերին բոլորս ընկճաղտի մեջ էինք, ես եւ  Կորյուն Առաքելյանը մտածեցինք, որ հիմա առավել քան երբևէ հարկավոր է ստեղծել մի երգ, որը կլինի հուսադրող ու գոտեպնդող։Մեր նպատակն է հասարակությանը տալ այն տրամադրությունը, որ պետք է ամուր պահել մեր ոգին»,-նշում է Մայա Աֆրիկյանը։
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ