Ադրբեջանական ԶՈՒ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում և փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել

Ադրբեջանական ԶՈՒ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում և փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել

  • 31-07-2021 12:04:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։
 
Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։
 
Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
 
ՀՀ ՊՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն