Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան. ՀՀ ԱԻՆ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան. ՀՀ ԱԻՆ

  • 31-07-2021 12:43:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 31-ին, ժամը 06։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:   
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատամուտ գյուղի Հակոբյան փողոցում այրվում է «Opel Combo» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Շ․ Ա․)՝ բեռնված փայտածուխով (մոտ 60 պարկ):
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:38-ին, մարվել` 06:46-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահի դռների երեսպատումը, մալուխ (մոտ 2 մ) և փայտածուխ (40 պարկ):
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն