211 ավտոբուսներն շուտով Չինաստանի Լյաոչեն քաղաքից կհասնեն Երևան. Հայկ Մարության


211 ավտոբուսներն շուտով Չինաստանի Լյաոչեն քաղաքից կհասնեն Երևան. Հայկ Մարության

  • 31-07-2021 13:12:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան:
 
Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: 
Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: 
 
Բարի երթ:»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն