Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները.

Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները.

  • 31-07-2021 13:54:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կներդրվի տնտեսվարողների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ:
 
Հայաստանի իշխանությունները վերջապես սկսել են զբաղվել սեղմված բնական եւ հեղուկ գազով շահագործվող ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքերի տեղադրման ոլորտով:
 
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ կսահմանվի սեղմված բնական եւ հեղուկ գազով աշխատելու համար ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը:
 
Այս մասին որոշման նախագիծը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը երեկ է շրջանառության մեջ դրել: Ի դեպ, գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե այն ժամկետանց է, քանի որ այն կարող են ստուգել էլեկտրոնային բազայում:
 
Իսկ բալոնների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրանց օգտագործումը կարգելվի: Խախտողներին կսպառնա վարչական տույժ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը