Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին


Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

  • 31-07-2021 17:10:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորանշանակ նախագահներին ներկայացնելն էր, հայտնում են ԲԴԽ-ից: 
 
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ պետ Սուրեն Բաղդասարյանին:
 
«Բաղդասարյանն ունի զինվորական ծառայության գնդապետի կոչում և երկար տարիների օպերատիվ հետախուզական աշխատանքի փորձ: Հույս ունեմ, որ Բաղդասարյանը կկարողանա Կարգադրիչների ծառայության մակարդակը բարձրացնել մի նոր աստիճանի և լուծել հնարավոր բոլոր անվտանգային խնդիրները»,- նշել է Ջհանգիրյանը:
 
Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ Քաղաքացիական ծառայությունից Դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի:
 
Ջհանգիրյանը հանդիպումների շրջանակում եղել է Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: Այցելությունները շարունակական են լինելու:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն