Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

  • 31-07-2021 17:30:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 30-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ առողջապահության նախարարությունից: 
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10353 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2946 դեպք: Կատարվել է 28305 թեստավորում:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն