Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը»

Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը»

  • 31-07-2021 18:54:33   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությունը վկայակոչել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևային, ով այսօր հայտարարել է, թե «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը», փոխանցում է Ազատություն ռադիոկայանը
 
Աբդուլաևան պնդել է, թե Հայաստանի արտգործնախարարության հուլիսի 30-ի հայտարարությունը լի է «Ադրբեջանին հասցեագրված կեղծ և անհեթեթ մեղադրանքներով»: Աբդուլաևայի փոխանցմամբ, «Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ 30 տարի վարել է ագրեսիվ քաղաքականություն, որը հակասել է միջազգային իրավունքին, և այսօր էլ մերժում է երկու պետությունների միջև սահմանազատումն ու խոչընդոտում է եռակողմ հայտարարությունների իրականացումը»:
 
Աբդուլաևան այսօր հայտարարել է, թե կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքը հարգելու դեպքում:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը