ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

  • 31-07-2021 19:30:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի Երևան քաղաքի Աբովյան փողոցի պուրակում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արտյոմ Զ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
 
Խափանման միջոցը՝ կալանք: Պարզվել է, որ Արտյոմ Զ.-ն 2017 թ. մարտի 21-ից հետախուզվում էր նաև ՌԴ Ստավրապոլի երկրամասի Ժելեզնավոդսկ քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով: Արտյոմ Զ.-ն ձերբակալվել է:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն