Տոկիոյի օլիմպիական խաղերում հայ մարզիկներից վաղը մրցելույթ կունենան երկուսը
31-07-2021 21:10:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի մեկին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը:
Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը / 60 կգ /: Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է: