Տոկիոյի օլիմպիական խաղերում հայ մարզիկներից վաղը մրցելույթ կունենան երկուսը


Տոկիոյի օլիմպիական խաղերում հայ մարզիկներից վաղը մրցելույթ կունենան երկուսը

  • 31-07-2021 21:10:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի մեկին,  Հայաստանի պատվիրակներից մրցելույթ  կունենան երկուսը:
 
Սկսվում է  հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի  Արմեն Մելիքյանը / 60 կգ /: Նրա  մրցակիցը  իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:
 
Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի  վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի  ֆիլիպինցի  Էումիր Մարսիալի հետ:
 
Հայտնի դարձավ նաև  Հովհաննես Բաչկովի / 63 կգ /  քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի երեքին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն