Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանին Վլադիմիր Ժիրինովսկու մեկնաբանությունների կապակցությամբ


Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանին Վլադիմիր Ժիրինովսկու մեկնաբանությունների կապակցությամբ

  • 02-08-2021 10:29:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հրավիրել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին և պաշտոնապես բողոք է հայտնել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հասցեին ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու վիրավորական մեկնաբանությունների կապակցությամբ:
 
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հուլիսի 30-ի հեռարձակած «Արդյունքներ Ժիրինովսկու հետ» ռադիոծրագրի ընթացքում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական դումայի պատգամավոր Ժիրինովսկին հնչեցրել է «սադրիչ, անպարկեշտ, անպատասխանատու, անթույլատրելի հայտարարություններ, որոնք հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի բարեկամությանը և ռազմավարական գործընկերությանը և կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական կապերին»:
 
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն այդ կապակցությամբ բողոքի նոտա է փոխանցել Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
 
Տեղեկանալով այդ մասին, Ժիրինվսկին այսօր հայտարարել է, թե բարձր է գնահատում Իլհամ Ալիևին:
 
«Ավելի լավն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, ես միշտ ընդգծել եմ, որ հարգանք եմ տածում Իլհամի և նրա հոր նկատմամբ, իսկ եթե ինչ-որ չինովնիկնր ինչ-որ նոտա են փոխանցել, ապա նրանք չգիտե՞ն, որ գոյություն ունի խոսքի ազատություն»- ասել է Ժիրինովսկին:
 
Արմեն Քոլոյան
 
 
 
Արմեն Քոլոյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play