Համաձայն եմ, որ կարող են լինել զոհեր, բայց մենք այս փուլը պետք է հաղթահարենք, պետք է այս քննությունը հանձնենք․ Գուրգեն Արսենյան


Համաձայն եմ, որ կարող են լինել զոհեր, բայց մենք այս փուլը պետք է հաղթահարենք, պետք է այս քննությունը հանձնենք․ Գուրգեն Արսենյան

  • 02-08-2021 15:29:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը շարունակում մնալ ՀՀ տարածքում, ինչո՞ւ գործողություններ չեն իրականացվում։
 
«Խոսակցությունն այն մասին է, որ մինչև մենք չճշգրտենք մեր սահմանները, մենք չկրակենք իրար վրա։ Մեր խնդիրն այս պահին իրար վրա չկրակելն է, եթե իրենք կրակեցին, մենք իրենց վրա կկրակենք, բայց մենք նախահարձակ չպետք է լինենք, որովհետև մեր պետությունը՝ ՀՀ-ն, պետք է կարողանա անցնի այս փուլը։ Բոլորս էլ ծանր ենք տարել էն, ինչ տեղի է ունեցել, կորուստները, բայց մենք պետք է կարողանանք էս փուլն անցնենք։
 
Եթե մենք այս փուլը չկարողանանք հաղթահարել պետական մտածողությամբ, կազմակերպված պետության մտածողությամբ, երբեք դուրս չենք գա այս քննարկումներից։ Համաձայն եմ, որ կարող են լինել զոհեր, բայց մենք այս փուլը պետք է հաղթահարենք, պետք է այս քննությունը հանձնենք»,- ասաց Արսենյանը։
 
Նրա խոսքով՝ պետությունն ու ժողովուրդն ունի լեգիտիմ իշխանություն։ «Լեգիտիմ իշխանությունը, որը հիմա ձևավորվում է, պետք է կարողանա լուծել այն խնդիրների մեծ մասը, որոնք էս պահին կան»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play