Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ


Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

  • 02-08-2021 17:48:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից: 
 
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ղազախստանի նախագահի ուղերձում ասված է. 
 
«Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
 
Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ վառ ապացույցն է  Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը:
 
Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:
 
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ՝ ի բարօրություն և բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդի»:
 
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պասշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արգենտինայի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. 
 
«Պարոն Վարչապետ, 
 
պատիվ ունեմ փոխանցելու Ձեզ իմ լավագույն բարեմաղթանքները` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո` որպես Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու և հաջողություններ մաղթելու Ձեր կառավարման մեջ: 
 
Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների վրա, որ մեր երկրները կիսում են, ինչպես նաև այն ամուր կապը, որ միավորում է մեր հասարակություններին՝ այս նամակի միջոցով ցանկանում եմ հայտնել համոզմունք, որ մոտ ապագայում մենք միասին կկարողանանք հաղթահարել դժվար պատմական մարտահրավերները, որոնք մենք ապրում ենք այսօր: 
 
Վերահաստատում եմ իմ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակել ամրապնդել բարեկամության և համագործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը: 
 
Մեր հողի վրա հայկական ծագումով կարևոր համայնքի ներկայությունը նպաստում է այս մտերմությանը և հարստացնում մեր մշակույթը՝ մեզ հիշեցնելով այն ներուժի մասին, որը մենք դեռ կարող ենք զարգացնել մեր բոլոր փոխանակումներում: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և հայտնում հարգանքիս հավաստիքը»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն