Այս վարքագծով խորհրդարանը Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքների համար դառնալու է ընդամենը ճահիճ, որում «խեղդվելու» են


Այս վարքագծով խորհրդարանը Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքների համար դառնալու է ընդամենը ճահիճ, որում «խեղդվելու» են

  • 02-08-2021 18:01:04   | Հայաստան  |  Քաղաքական

Այս վարքագծով խորհրդարանը Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքների համար դառնալու է ընդամենը ճահիճ, որում «խեղդվելու» են: Մեծ հավանականությամբ, դրան դեմ չեն նաեւ այդ ուժերի առաջոնրդներ՝ երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնց համար այդ քաղաքական նախագծերը չունեն երկարաժամկետ իմաստ: 
Ամբողջ հարցն այն է, որ այդ վարքագիծը կարող է «խեղդել» նաեւ Հայաստանը, էն դեպքում, երբ խորհրդարանի առաջին նիստն ըստ էության փողոցային ակցիայով սկսելու փոխարեն, հնարավոր էր սկսել քաղաքական ուժեղ հայտարարությամբ՝ Արցախի հարցի հեռանկարի վերաբերյալ սեփական մոտեցում հստակ արձանագրելով, եւ այդպիսով թե գործող մեծամասնության, թե ընդհանրապես քաղաքական դաշտի համար այդ հարցի բովանդակային նոր եւ պատասխանատու նշաձող սահմանելով: 
Բայց, ուժեր, կամ դրանց առաջնորդներ, որ չեն արել այդ բանը պետական ամենաբարձր կարգավիճակում ավելի քան քառորդ դար, եւ պատասխանատվության տակ չեն մտել որպես իշխանություն, բոլորովին չունեն այդ պատասխանատվության տակ լինելու մտադրություն նաեւ այսպես ասած ընդդիմության կարգավիճակում:
Հ.Գ. խնդրում եմ մեկնաբանությունները չողողել հայհոյանքով կամ պիտակավորումներ, հիմա բոլորովին դրա ժամանակը չէ:
 
մենկնաբան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական