Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»


Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

  • 02-08-2021 20:20:42   | Ճապոնիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամառային 32-րդ օլիմպաիակն խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է իր ունեցած տպավորությունների մասին, հաղորդում է «Հայկական ժամանակի» թղթակիցը Տոկիոյից:
 
Դավթյանը նշել է, որ իր ելույթից գոհ չէ, քանի որ կարող էր նաև ոսկե մեդալ նվաճեր, եթե չլիներ երկրորդ ցատկի ժամանակ թույլ տված սխալը:
 
«Անկեղծ ասած, գոհ չեմ իմ ելույթից: Առաջին ցատկը լավ կատարեցի, երկրորդը չարեցի այն, ինչ կարող էի: ՄԱրզումների ժամանակ շատ լավ էի անում, մրցումների առաջին օրն էլ քայլ չարեցի, մեխեցի ցատկը: Դա էր խնդիրը, եթե երկրորդ ցատկի ժամանակ քայլ չանեի, ոսկե մեդալ կունենայի: Բայց, փառք Աստծո, այս մեդալը մեզ համար ոսկի է: Մեր մարզաձևի համար սա ոսկի է: Ու ես շատ ուրախ եմ, որ այս մեդալը գնալու է Հայաստան»,- նշել է Դավթյանը:
 
Իր հաջողության մեջ Դավթյանը կարևորում է մարզիչների դերը, բայց նաև նշում է, որ եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել.
 
«Տխրությունը հիմա մի կողմ կարելի է դնել, ավելի լավ է երրորդ քանի որ տեսնում եմ, որ իրոք ոսկե մեդալ նվաճելու շանս կար, մի փոքր ցավալի է: Միևնույն է, շատ ուրախ եմ:
 
Մեդալն իմ ու մարզիչների շնորհիվ էր: Բոլոր մարզաձևերում այդպես է: Սառուցը կոտրեցինք, թեկուզ այդ պայմաններով ցույց տվեցինք, որ կարող ենք մեդալ նվաճել օլիմպիական խաղերում: Եթե պայմաններն ավելի լավ լինեին, միգուցե ավելի բարձր լիներ արդյունքը: Բայց սառույցը կոտրեցին, և եկող սերունդները տեսան, որ հնարավոր է մեդալ նվաճել»:
 
Ըստ մարզիկի՝ օլիմպիական խաղերի հետաձգումն իրեն ձեռնտու էր, քանի որ անցած տարի նա վնասվածք ուներ. «Այս մրցումներին վստահ էի, որ կարող եմ մեդալ նվաճել: Տարիքով էլ էի հասունացել, պատրաստությունս էլ էր լավը: Սպասողական վիճակ էր՝ երբ է այդ օրը գալու, որ թռնեմ:
 
Օլիմպիական խաղերի հետաձգումն օգնեց, քանի որ անցած տարի վնասվածք ունեի, ու չէի հասցնի լիարժեք ապաքինվել: Եթե անցած տարի լինեին խաղերը, մեդալ չէի կարողանա նվաճել: Հետ նայելով՝ հասկանում եմ, որ չէի հասցնի անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: Ինձ համար էր սա լավ եղավ:
 
Մեր սպորտաձևում ամենամեծ հակառակորդը դու ես: Մրցակցիդ հետ կոնտակտ չես ունենում: Դու ես ու գործիքը: Գործիքը չի կարող սխալվել, եթե դու սխալվես, հետ չես կարող բերես: Մրցավարնե՞րը: Դե, պետք է անսխալ անեի, եթե չսխալվեի, կհաղթեի: Հոգաբենաորեն պատրաստ էի, վստահ էի, որ լավ եմ թռնելու, եթե 10 մ այն կողմ վայրէջք անեի, կմեխվեի»,- նշեց Դավթյանը:
 
Մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուժեղ թիմային ոգի ունի, սակայն թիմակիցների բացակայությունն այս խաղերում մարզիկի վրա շատ չի անդրադարձել. «Իհարկե, երբ թիմակիցներդ կողքդ են, ավելի լավ է, բայց մարզիչ Հայկ Նազարյանի առկայությունը շատ օգնեց, իր հետ շատ անմիջական ենք, ու պակասը շատ չէր զգացվում»,- եզրափակել է Դավթյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը