Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները


Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները

  • 03-08-2021 10:44:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը:
 
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու են առաջադրում Իշխան Սաղաթելյանին:
 
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:  ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը