Գերիների վերադարձն ամենահրատապն է․ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

Գերիների վերադարձն ամենահրատապն է․ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

  • 03-08-2021 11:23:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Պատերազմից հետո առաջացած խնդիրների մեջ մենք գիտակցում ենք, որ գերիների վերադարձն ամենահրատապն է: Այս մասին այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: «Բացի այն, որ գերիների ազատումը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, նրանց ազատումը նաև պարտադիր է միջազգային իրավունքի հիմքով: Մենք ինքներս որոշակի հույս տեսանք, որ ազատ կարձակվեն, երբ մի քանի գերիների ազատ արձակեցին վերջերս, նույնիսկ եթե քիչ քանակով են եւ բավականին ուշ են կատարվում:
 
Մենք հույս ունենք, որ այդ վերադարձումները կշարունակվեն: Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ֆրանսիան պահպանում է իր կարողությունը երկու կողմերի հետ խոսելու»,-ասել է դեսպանը նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպես շահագրգռված է այս հարցում և ինքը նույնպես միշտ պատրաստակամ է ընդունել  գերիների հարազատներին։
 
Նշենք, որ այսօր գերիների հարազատները բողոքի ակցիան են արել ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանատան մոտ` պահանջելով ազատ արձակել գերիներին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը