«Հայաստան»-ը նախաձեռնելու է պարգևավճարների հարցով իրավական շատ լուրջ գործընթաց. Արծվիկ Մինասյան

«Հայաստան»-ը նախաձեռնելու է պարգևավճարների հարցով իրավական շատ լուրջ գործընթաց. Արծվիկ Մինասյան

  • 03-08-2021 12:55:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civic.am.Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:
 
««Հայաստան» խմբակցությունը նախաձեռնելու է պարգևավճարների հարցով իրավական շատ լուրջ գործընթաց, այդ թվում մինչ այժմ կիրառված պարգևավճարների մասով: Հատկապես, երբ խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը:
 
Նրա խոսքով՝ դա ոչ միայն հակաօրինական է և հակատնտեսական, այլև նպատակ ունի ձևախեղելու «պարգևավճար» հասկացության էությունը. «Այս պրակտիկան շարունակել միայն անունը փոխելով, չի ստացվելու»:
 
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ իրենք այս ընտրությանը չեն մասնակցելու:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը