Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ


Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

  • 03-08-2021 14:47:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես․ Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
 
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են  քվեարկել Ռուբինյանի թեկնածությանը:
 
ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը