“ProfEye Challenge”-ը` հաղորդակցությունների ոլորտում միջազգային երկու կարևորագույն մրցանակաբաշխությունների եզրափակչում

“ProfEye Challenge”-ը` հաղորդակցությունների ոլորտում միջազգային երկու կարևորագույն մրցանակաբաշխությունների եզրափակչում

  • 03-08-2021 15:36:58   |   |  Հասարակություն

Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված “ProfEye Challenge” նախագիծն արժանացել է հաղորդակցության ոլորտի միջազգային մասնագիտական ժյուրիի բարձր գնահատականին: 
 
SPRING PR ընկերության գործընկեր Հայաստանում ալյումինե դռների, պատուհանների և ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող PROFAL ընկերության նախաձեռնած “ProfEye Challenge”-ը վերջերս SPRING-ի թիմի կողմից ներկայացվել է PR հաղորդակցությունների ոլորտում միջազգային երկու կարևորագույն մրցանակաբաշխություններին՝ Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) “Davos Communications Award”-ին (2021) և PR-ի միջազգային ասոցիացիայի (IPRA) “Golden World Awards”-ին (2020) և հայտնվել եզրափակիչ փուլում: 
 
«Ուրախ ենք, որ մեր ընկերության կողմից մրցանակաբաշխություններին ներկայացված նաև այս նախագիծն է դուր եկել միջազգային ժյուրիին: SPRING PR ընկերությունը կարևորում է նման հարթակներում ներկայացվածությունը երկրի, մեր կողմից իրականացվող նախագծերի հանրայնացման, և միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման առումով»,-ասում է SPRING PR ընկերության համահիմնադիր և միջազգային նախագծերի տնօրեն Տաթևիկ Սիմոնյանը:
 
“ProfEye Challenge”-ն իրականացվել է գործընկեր կազմակերպությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում` նպատակ ունենալով ճանաչելի դարձնել Երևանի ու Հայաստանի պատմամշակութային կառույցները, ինչպես նաև նպաստել հանրության և մասնագիտական շրջանակների առավել լայն ներգրավվածությանն արժեքավոր կառույցների պահպանման գործում: Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ հանրության առջև հաշվետու և պատասխանատու գործունեությունը թե՛ իրենց, թե՛ իրենց գործընկերների առաջնահերթություններից է:
 
«Այս նախագիծը մայրաքաղաք Երևանի ու ընդհանրապես Հայաստանի հանդեպ մեր տածած մեծ սիրո վկայությունն է: Նմանատիպ նախագծերով փորձ է արվում երկխոսության նոր մշակույթ ձևավորել հանրության և տարբեր ճարտարապետական նախագծեր իրականացնող անհատների, ընկերությունների ու կառույցների միջև: Ձգտում ենք նաև բարձրացնել ներդրողների հետաքրքրվածությունը պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին երկրորդ կյանք տալու հարցում»,-ասում է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը:
 
Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) նախագահ Մաքսիմ Բեհարը հույս է հայտնում, որ նմանատիպ նախագծեր կիրականացվեն աշխարհի տարբեր քաղաքներում: 
 
«Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված իմ կոլեգաները համակարծիք են, որ “ProfEye Challenge”-ը շատ նորարար, միևնույն ժամանակ՝ օգտակար նախագիծ է, որը կարող է դառնալ լավ օրինակ տարբեր քաղաքների համար, որոնք կարող են հետևել Երևանի փորձին:  Իմ հարուստ փորձը թույլ է տալիս ասել, որ PR գործակալության ներգրավվածությունը նման նախագծերում առանցքային դերակատարում ունի: Կցանկանայի շնորհավորել SPRING PR ընկերության իմ գործընկերներին և նրանց ցանկանալ նորանոր հաջողություններ հետագա միջազգային մրցանակաբաշխություններում»,-նշում է Մաքսիմ Բեհարը:
 
Միջազգային ժյուրիի հավանությանն ու գնահատանքին արժանացած “ProfEye Challenge”-ն առաջին մարտահրավերը հաջողությամբ իրականացվել է 2019 թվականին, որին մասնակցել են թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդի դիզայներներ ու ճարտարապետներ Հայաստանից: Արդյունքում ներկայացվել է 14 նախագիծ՝ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղակայված Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի տեսլականով: Առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող նախագծերն ընտրվել են առցանց բաց քվեարկությամբ, մյուս երկուսին ընտրել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և ԶԼՄ ներկայացուցիչները:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն

Նոյյան Տապան. հյուրն է Միքայել Նահապետյանը
16-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Միքայել Նահապետյանը

Ноян Тапан: Передача
16-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан: Передача "Прямым текстом" с Григорием Айвазяном