Ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն, և երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ. քաղաքագետ

Ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն, և երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ. քաղաքագետ

  • 03-08-2021 16:18:11   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է: Չկա գաղափարախոսություն, կամ աշխարհայացք, չի կարող լինել արդյունավետ կուսակցություն և որպես հետևանք չի կարող լինել կանխատեսելի ապագայով պետություն, եթե այդ պետությունը վտանգի մեջ չի ու չի գոյատևում իներցիայով՝ արտաքին վտանգների բացակայությամբ պայմանավորված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ընդգծելով՝ 2018-ի իշխանափոխության հիմնական պատճառը պետական գաղափարախոսության սնանկություն էր, որի հետևանքը էլ եղավ Արցախի պարտությունը: 
 
«Հիմա այդ պրոցեսը շարունակվում է, մենք ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն և երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ:  Երկուսն էլ իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ (միմյանց դեմ պայքարի միջոցով փորձում են հիմնավորել իրենց գոյության իմաստը): Դա քաղաքական պայքարի իմիտացիա է, որը բոլորն էլ զգում կամ հասկանում են (ով հասկանում է, ով զգում՝ առանց հասկանալու): 
 
Արդյունքում երկուսն էլ չեն կարող ունենալ կայուն ընտրազանգված, ինչպես նաև պարտնյորներ դրսում, որովհետև անհասկանալի ու անկանխատեսելի են, այսինքն դառնում են ընդամենը կարճատև ժամանակահատվածի համար օգտագործման գործիքներ»,- նշել է նա:
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը