Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել


Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել

  • 03-08-2021 16:32:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում  շարունակվում են մի շարք նահանգներում բռկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները, հայտնում է Ermenihaber.am-ը: 
 
Այն հրդեհների օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում է 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 45 հրշեջ ուղղաթիռ, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: 
 
Դեռևս հրդեհի օջախներ պահպանվում են Թուրքիայի Մուղլա, Անթալիա, Իսփարթա նահանգներում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ: 
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը