ՀՀ Գլխավոր շտաբի պետը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

ՀՀ Գլխավոր շտաբի պետը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

  • 03-08-2021 17:48:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 
 
Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: 
 
Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ արդյունավետ աշխատանքի համար: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն