Զինվորականներ են ժամանել Ոսկեպար. մանրամասներ

Զինվորականներ են ժամանել Ոսկեպար. մանրամասներ

  • 03-08-2021 19:33:18   | Տավուշի մարզ  |  Քաղաքական

Ոսկեպարի բնակիչներից  տեղեկացա, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների եւ այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին, որտեղից ճանապարհը թեքվում է դեպի Ոսկեպարհի հին անասնաֆերմաներ եւ Վերին Ոսկեպար,  նախատեսվում է տեղադրել  ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի  հավաքովի, մոբիլ կառույցներում։ Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում  դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար) ադրբեջանական անկլավի հանձնման հետ։
 
Լրագրող
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական