Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն

  • 03-08-2021 20:18:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
 
Հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:
Ընդհանուր առմամաբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն:
 
Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն