Ադրբեջանում վառվում են հարավային շրջանների անտառները

Ադրբեջանում վառվում են հարավային շրջանների անտառները

  • 03-08-2021 20:31:43   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում:
ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:
Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-իմ բռնկված հրդեհը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով ուժեր, այդ թվում՝ 130 հրշեջ, արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները, տեղի բնակիչները և մեկ ուղղաթիռ:   
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը