Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկում
03-08-2021 20:51:38 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական «Ենի Շաֆաք» թերթին:
«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան նախ առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, բայց հետո չեղարկեց իր առաջարկը: Հունաստանը նախ ասաց, որ կուղարկի ինքնաթիռ, բաց հետո հրաժարվեց դրանից, քանի որ իրենց մոտ էլ հրդեհներ բռնկվեցին», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ իբրև թե Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից: