Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով (լրացվում է)


Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով (լրացվում է)

  • 03-08-2021 20:54:36   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքը այս պահին արգելափակված է շինությունից դուրս գտնվող ավտոբուսի կայանում տեղի ունեցած կրակոցների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի անվտանգության ծառայությանը:

19:44

Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:
 
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ: Պենտագոնի շենքն այս պահին շրջափակված է ոստիկանության կողմից: Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպի այդ շրջան գնալուց:
 
20:07
 
Տեղական ARLnow հեռուստաալիքը, ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, հայտնել է, որ Պենտագոնի մոտակայքում (Վիրջինիա նահանգ) տեղակայված տրանսպորտային հանգույցի տարածքում հրաձգության հետևանքով տուժել է երեք հոգի: Նրանցից երկուսի վիճակը ծանր է: Տուժածներից մեկը ոստիկանության սպա է:
 
20:40
 
Տեղական WDVM հեռուստաալիքը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հաղորդել է, որ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ սպանվել է: Տուժածների թվում է կրակ բացած չարագործը: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ կրակոցների պատճառով իշխանությունները դադարեցրել են Վաշինգտոնի մետրոյի գնացքների երթևեկումը «երկնագույն» ճյուղով, որն անցնում է Պենտագոնի համալիրի մոտով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play