Թան էլ չէ, փրթած մածուն. փորձեք այս օրերին հանրահավաք կազմակերպել, կտեսնեք, որ ժողովուրդը չի մասնակցի

Թան էլ չէ, փրթած մածուն. փորձեք այս օրերին հանրահավաք կազմակերպել, կտեսնեք, որ ժողովուրդը չի մասնակցի

  • 03-08-2021 21:19:34   | Հայաստան  |  Քաղաքական

Թիվ֊1 և թիվ֊2 մեղադրյալների մաֆիայի կլանի գռեհիկ ու ցինիկ պահվածքով գործիքները սղոսկվելով Ազգային Ժողով, հանդես են գալիս ընդդեմ ժողովրդի։ Զավեշտալին այն է, որ նրանք իրենց ողորմելի ոչնչությամբ, իրենց իրավունք են վերապահում խոսել հայրենասիրությունից, հայրենիքից ու մարդկային խղճից, երբ 36 գործիքներից 25֊ը թալանչիներ են, ինչպես և իրենց պապաներն ու տերերը։Դրանց ԱԺ բերողներին արդարացում չկա՝ կոտրվի այն ձեռքը, որ սեռժին ու քոչին բերեց մեր գլխին պատիժ...Բարբարոս ցեղատեսակը սպիտակից ու սևից է խոսում, երբ նրանք 25 տարի զբաղված էին մեր պետական այրերին ու հերոսներին վերացնելով, երկիրը դարձրին մեծ գաղութ, որտեղ բոլորը֊բոլորին դեմ էին, նույնիսկ եղբայրը եղբորը, ամեն ինչ բռնազավթեցին, երկրի ռազմավարական օբյեկտները օտարեցին, իսկ պետական կոռուպցիան իրենց օրոք աշխարհում առաջին տեղում էր։ Կամ դուք ինչ բարոյական իրավունք ունեք խոսելու իշխանափոխությունից... թան էլ չէ, փրթած մածուն...Այ ողորմելիներ, խոսոմ եք ձեզ ձայն տվող 270 հազար հոգուց, երբ ձեզ  ձայն տվողների 90%֊ը այսօր իր գլխին է տալիս: Ավելին ասեմ, փորձեք այս օրերին հանրահավաք կազմակերպել, կտեսնեք, որ բացի ձեզ շրջապատող 1000 ազգադավերից, ժողովուրդը չի մասնակցի: Դուք դա լավ գիտեք։Անամոթաբար խոսում եք թուրքիային ինչոր զիջումներ անելուց, մոռանալով ձեր դավաճանությունը թուրքիա֊Հայաստան ֆուտբոլային դիվանագիտության հետ կապված, երբ մեր թիմի մարզաշապիկներից հանվեց մեր երկրի խորհրդանիշը՝ Արարատ լեռը։ Թու՛, ձեր դավաճան..
Ժողովուրդ ջան, երբեք չհիասթափվեք, այսօր, քան երբեք, մենք պետք է միշտ լինենք միասնական և սկզբունքային։ Ամեն ինչ լավ է լինելու։ Եղեք առողջ և զգոն։
Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի։
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական